Լրահոս
Քաղաքական
13:01
22.10.25
2 705

Եթե Ռուբեն Ռուբինյանը ցույց տա այդ հայտարարությունը, ես պատրաստ եմ փոխել իմ անունը.Գեղամ Մանուկյան

Img default alt hy

ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կտրուկ արձագանքեց Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը՝ մեղադրելով նրան պատմությունը կեղծելու մեջ։

«Ռուբեն Ռուբինյանը հերթական անգամ կեղծեց հայ ժողովրդի վերջին 30-40 տարվա պատմությունը՝ հայտարարելով, թե դաշնակցությունը և այլ կուսակցություններ համատեղ հայտարարություն են արել ընդդեմ անկախության։ Եթե ցույց տա այդ հայտարարությունը, ես պատրաստ եմ փոխել իմ անունը։ Ստում է պարոն Ռուբինյանը»։

Մանուկյանը նշեց, որ 1988 թվականին նման հայտարարություն չի եղել, և հիշեցրեց՝ այն ժամանակ ավանդական երեք կուսակցությունները ընդամենը կոչ էին անում չխախտել երկրի բնականոն ընթացքը․ «1988-ի հոկտեմբերին այդ կուսակցությունները կոչ էին անում Հայաստանի իշխանություններին տեր կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահանջին, և հորդորում էին ժողովրդին՝ չդիմել ծայրահեղ քայլերի»։

Պատգամավորը ընդգծեց, որ 1988 թվականին անկախության շարժում դեռ գոյություն չուներ, և այն ժամանակվա շարժումը ուղղված էր Արցախի հարցի լուծմանը․ «Չկար 88-ին անկախության շարժում, դա Արցախի ինքնորոշման պայքարն էր։ Իսկ այսօր իշխանությունը փորձում է մոլորեցնել ժողովրդին՝ աղավաղելով պատմական փաստերը»։

Մանրամասն՝ տեսանյութում։