Լրահոս
Միջազգային
22:26
17.10.25
207

Ես սիրում եմ պատերազմներ դադարեցնել․ ես միլիոնավոր կյանքեր եմ փրկել․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս դադարեցնել պատերազմները, Նա հույս ունի, որ հաջողություն կունենա Ուկրաինայում կարգավորման հարցում:

«Ես սիրում եմ պատերազմներ դադարեցնել։ Գիտե՞ք ինչու։ Ես սիրում եմ կանխել մահերը, և ես միլիոնավոր կյանքեր եմ փրկել, և կարծում եմ, որ մենք հաջողության կհասնենք այս պատերազմը լուծելու հարցում», - ասել է Թրամփը Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։