Լրահոս
Սպորտ
10:00
23.01.23
148

Ես մի քիչ նման եմ Օբելիքսին․ Կլոպ

Img default alt hy

Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ պատրաստ է ևս 10 տարի աշխատել «Լիվերպուլում»:

«Իմ մոտիվացիան խնդիր չէ: Ես մի քիչ նման եմ Օբելիքսին, ով ընկել է… Դոqւ ճանաչու՞մ եք Աստերիքսին և Օբելիքսին: Ախ, դուք չգիտե՞ք, ուրեմն մոռացեք…

Ես բավականաչափ էներգիա ունեմ ևս 10 տարի աշխատելու, եթե կարճ ասեմ»,- «Լիվերպուլի» մարզչին է մեջբերում Կլոպը։

Օբելիքսը գեղարվեստական ​​ստեղծագործության կերպար է, «Աստերիքսի» կոմիքսների, մուլտֆիլմերի և ֆիլմաշարերի հերոսը։ Նա իր ուժը բացատրում է նրանով, որ մանուկ հասակում պատահաբար կախարդական ըմպելիքով կաթսան է ընկել և ընդմիշտ ձեռք բերել անսահմանափակ ուժ։

Կլոպը գլխավորել է «Լիվերպուլը» 2015 թվականին և ակումբի հետ նվաճել 7 տիտղոս։

Աղբյուր  ArmSport.am