Լրահոս
Սոցիալական
17:06
22.10.21
178

«Էս ի՞նչ եք անում, արա՛, դրել եք շիշը հա՞». ձկնորսները վարչապետին էլ չեն համարում «փրկիչ». տեսանյութ

Այս շաբաթ Գեղարքունիքի ձկնորսները մի քանի ժամով փակեցին Երևան-Սևան մայրուղին, քաշքշեցին, հայհոյեցին մարզպետին: Կառավարության որոշումը հանգիստ չի տալիս ձկնորսներին:

Գործադիրը թույլատրել է, որ Սևանից ձուկ բռնեն ապրիլից սեպտեմբեր ամեն ձկնորս՝ ամսական 250 կգ: Ստացվում է՝ օրը 3-4 ձուկ պետք է որսան, վաճառեն հատը 150 դրամով ու կիսափոր ապրեն: