Լրահոս
Սպորտ
10:45
08.10.24
224

Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ․ Կարլսենն ասել է՝ որ ֆուտբոլիստների հետ կցանկանար շախմատ խաղալ

Img default alt hy

Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը խոսել է այն ֆուտբոլիստների մասին, որոնց հետ դեմ չէր լինի շախմատ խաղալ։

«Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ և միանշանակ՝ Սալահի երկրպագու։ Ես դեռ չեմ հանդիպել նրան, բայց շատ կցանկանայի, ինչպես մյուս մարզիկներին, որոնցով ես հիանում եմ, ովքեր շախմատ են խաղում:

Ես նաև գիտեմ, որ Մարտին Էդեգորը ևս շախմատ է խաղում։ Նա առաջ բավականին շատ էր խաղում շախմատ, այժմ՝ ոչ այդքան։

Ինչ վերաբերում է լավագույնին, ես չգիտեմ: Շատ արժանի ֆուտոբլսիտներ կան: Բայց ես չգիտեմ, թե իսկապես լավ շախմատիստներ կա՞ն այն մարզիկների շրջանում, որոնց հանդիպել եմ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Կարլսենի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։