Լրահոս
Հասարակական
21:33
26.01.23
113

Ես ձեզ սաղ սալամաթ երեխա տամ, դու, քո կառավարությունը սպանե՞ք. հարազատները՝ որդիների մահվան վայրում

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից մահացած զինվորների հարազատներն այսօր ողբերգության վայրում ծաղիկներ են խոնարհել ու մոմեր վառել 15 զոհերի հոգու խաղաղության համար: Նրանք նաև փորձել են ողբերգության նոր հանգամանքներ պարզել ու գործի արդար քննություն պահանջել իշխանությունից: