Լրահոս
Միջազգային
13:32
28.02.22
1 146

Երկվորյակ Զելինսկին և Փաշինյանը․ ևս մեկ փաստ նրանց նմանության մասին

Img default alt hy

«Երբ ես Նախագահ էի դառնում, ասացի, որ մեզանից յուրաքանչյուրը նախագահ է։ Որովհետև մենք բոլորս պատասխանատու ենք մեր պետության համար։ Հիմա այնպես է ստացվել, որ մեզանից յուրաքանչյուրը զինվոր է և ես վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հաղթելու է»։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հատկանշական է, որ վերջին օրերին սոցցանցերում ակտիվ քննարկումներ են այն մասին, որ Ուկրաինայի ղեկավարի ու Նիկոլ Փաշինյանի գործողություններում բավականաչափ նմանություններ կան։

Բոլորն անգիր հիշում են Հայաստանի վարչապետի խոսքերը, երբ վերջինս ասում էր, թե ՀՀ-ում 3 միլիոն վարչապետ կա։

«Եվ այդ մեկը դու ես», - հայտարարում էր Փաշինյանը՝ խոսքն ուղղելով ՀՀ բոլոր քաղաքացիներին։