Լրահոս
Իրավական
19:19
21.02.25
418

Էրիկ Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է փաստաբանական գործունեությունը

Img default alt hy

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մասնագիտական գործունեությունը։

 «․․․ Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն, անկախ նրանից, որ ես իսկապես չեմ կատարել որևէ հակաօրինական արարք, ինձ այսպես, թե այնպես ստիպում է որոշակի ժամանակով դադար վերցնել: Այդ դադարը կարևոր է՝ անկախ նրանից՝ ես կարդարացվեմ, թե բողոքարկման գործընթացում կլինեմ: Այն ինձ հնարավորություն կտա գիտելիքներս կատարելագործելու, բացթողումները շտկելու և ավելի մեծ եռանդով վերադառնալու»,- սոցցանցի իր էջում գրել է Ալեքսանյանը:

Մեկ այլ գրառմամբ փաստաբանը ներկայացրել է մանրամասները․

«Անհրաժեշտ եմ համարում պարզաբանել մեկ հանգամանք ևս. իսկապես ես անչափ շատ եմ սիրում փաստաբանի գործունեությունը: Որպես փաստաբան հանդես գալը, որպես պաշտպան հանդես գալը, պայքարելն իրավունքների և շահերի պաշտպանության համար, լինել դատարանում թոհուբոհի մեջ, չի կարող փոխարինվել որևէ այլ գործունեության հետ:

Միաժամանակ պետք է ուղիղ ասեմ, իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն անկախ նրանից, որ ես իսկապես չեմ կատարել որևէ հակաօրինական արարք, ինձ այսպես թե այնպես ստիպում է որոշակի ժամանակով դադար վերցնել: Այդ դադարը կարևոր է անկախ նրանից ես կարդարացվեմ, թե բողոքարկման գործընթացում կլինեմ: Այն ինձ հնարավորություն կտա գիտելիքներս կատարելագործելու, բացթողումները շտկելու և ավելի մեծ եռանդով վերադառնալու»։