Լրահոս
Հասարակական
13:08
21.01.23
127

Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը Թեհրանի հետ․ Հրաչյա Սարգսյանը (Տեսանյութ)

Img default alt hy

Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ, գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Վստահ եմ՝ երկու մայրաքաղաքների միջև հաստատված հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի հետևյալ ոլորտներում՝

․բնապահպանություն
․տրանսպորտային համակարգ (մետրոպոլիտեն, կառավարման կենտրոն)
․մշակույթ
․քաղաքաշինություն

Շնորհակալություն եմ հայտնում Թեհրանի քաղաքապետին, փոխքաղաքապետերին և քաղաքային խորհրդի անդամներին ջերմ ընդունելության և փորձի ու գիտելիքի փոխանակման պատրաստակամության համար․ մենք  ստեղծում ենք մի պատմություն, որը ևս փոխանցվելու է սերունդներին», - գրել է նա։