Լրահոս
Սպորտ
16:28
23.12.22
73

Երևանը կընդունի Սամբոյի աշխարհի առաջնությունը

Img default alt hy

Սամբոյի միջազգային ֆեդերացիան հաստատել և հրապարակել է 2023թ. միջոցառումների  օրացուցային ծրագիրը: Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է FIAS-ի պաշտոնական կայքում:

Աշխարհի առաջնությունը  նախատեսված էր անցկացնել  Եգիպտոսում:  Սակայն այդ երկրի սամբոյի ազգային ֆեդերացիան, որոշ հանգամանքների պատճառով,  հետ է վերցրել իր հայտը։ Արդյունքում  FIAS- ի  գործկոմի անդամները  ընդունել են  Հայաստանի թեկնածությունը։  Այս հարցում հաշվի է առնվել անցած հոկտեմբերին Երևանում կայացած սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության հաջող կազմակերպումը:

Երևանում ԱԱ–ն կանցակցվի  2023թ.  նոյեմբերի 10-12-ը: