Լրահոս
Քաղաքական
18:45
21.10.25
107

Երևանում տեղի կունենա ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկում

Img default alt hy

Երևանում հոկտեմբերի 21-22-ը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնը։ 

Քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կկատարվի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգին, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։