Լրահոս
Հասարակական
16:00
08.06.23
351

Երևանում Ford-ը բախվել է 3 ավտոմեքենայի և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08։30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում Երևանի բնակիչ 34-ամյա Արսեն Արիստակեսյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով բախվել է Toyota, Газель, Jeep մակնիշի ավտոմեքենաներին և գլխիվայր շրջվել:

1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը: