Լրահոս
Իրավական
09:20
18.02.25
3 022

Երևանում ձերբակալվել է 41 կիբեռ-հանցագործ (տեսանյութ)

Img default alt hy

Երևանում 41 կիբեռ-հանցագործ է ձերբակալվել՝ Հայաստանի և Ղազախստանի անվտանգության ուժերի համատեղ հատուկ գործողության շրջանակներում, «Sputnik Ղազախստան»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՆԳՆ-ն:

Խաբեբաների խումբը Ղազախստանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներին առաջարկում էր գումար ներդնել իբր խոշոր ներդրումային ընկերություններում։

Ձերբակալվածների թվում կան Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներ։

Խուզարկությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, մոտ մեկ կիլոգրամ ոսկի, 5 մեքենա և տարբեր երկրների արժույթ։