Լրահոս
Հասարակական
14:49
21.02.25
795

Երևանում աղբատար «Կամազ»-ը բախվել է 6 ավտոմեքենայի. կա վիրավոր. ժամանել է Տիգրան Ավինյանը

Img default alt hy

Փետրվարի 20-ին, Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով մայրաքաղաքում երթևեկությունը ոչ պարեկների մեղքով վերածվել էր «Սոդոմ գոմորի» ու թիվ 1 պատասխանատուն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի վարչական շրջանների ղեկավարներն էին: 

Երեկոյան համացանցում բազմաթիվ տեսանյութեր հրապարակվեցին, այդ թվում՝ Նորքի Է. Իսաբեկյան փողոցում տեղի ունեցած ավտովթարից, երբ քաղաքացին տեսանկարաահանել էր, թե ինչպես է բեռնատարը բախվում կայանված ավտոմեքենային:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում Է. Իսաբեկյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց երևանի բնակիչ 70-ամյա Ռոբերտ Կ.-ն իր վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված սանմաքրման «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով ընդհարվել է կայանված վիճակում գտնվող «Volkswagen», «Opel», «Chevrolet», «Hyundai», «Honda» և «Mercedes» մակնիշի ավտոմեքնենաներին: 

Վթարի հետևանքով Երևանի բնակիչ 54-ամյա Հասմիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 
 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավելի ուշ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 
 
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է քաղաքացու կողմից տեսանկարահանված տեսանյութը, ինչպես է տեղի ունեցել աղբատար ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթարը: