Լրահոս
Իրավական
13:45
14.01.25
390

Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Img default alt hy

Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։

Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և գազային ատրճանակ։

«Սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։

17-ամյա երիտասարդի խուզարկությամբ դանակն ու ատրճանակը հայտնաբերվել են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։