Լրահոս
Քաղաքական
11:38
03.05.22
158

Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել 117 քաղաքացի

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։

Ինչպես հայտնել են ոստիկանությունից, Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել 117 քաղաքացի։

Վերջիններս բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։