Լրահոս
Հասարակական
21:48
14.08.22
180

Երևանի մետրոպոլիտենում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել

Img default alt hy

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Այդ մասին հայտնում են Երևանի Մետրոպոլիտենից։

«Ժամը 21:30 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

Պատճառված անհարմարության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։