Լրահոս
Հասարակական
15:40
21.02.25
188

Երևանի դաժան առավոտը կամ ճակատամարտ՝ ձյան դեմ. քաղաքը մաքրող չկա

 

Երկրորդ օրն է՝ հանրապետությունում տեղումները չեն դադարում: Չնայած համայնքային իշխանությունները վստահեցնում են, որ ամբողջ գիշեր ձնամաքրման աշխատանքներ են արել, ճանապարհների մեծ մասը շարունակում է դժվարանցանելի մնալ: Երևանում երեկվա կատաստրոֆայից հետո հատուկենտ տրանսպորտ էր աշխատում, սակայն ոտքով մայթերին առատ ձյան շերտերը հաղթահարելն էլ էր անհնար հետիոտնի համար: