Լրահոս
Հասարակական
12:51
28.02.22
434

Երևանի բոլոր երթուղիներում նոր ավտոբուսների շահագործման հանձնումը կավարտվի մինչև մայիսի 1-ը

Img default alt hy

Երևանի բոլոր երթուղիներում «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների շահագործման հանձնումը կավարտվի մինչև 2022 թվականի մայիսի 1-ը: Այս մասին այյսօր՝ փետրվարի 28-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:  

Այսպես` ապրիլի 1-ից և մայիսի 1-ից դրանք կսկսեն ևս երկուական երթուղային գիծ սպասարկել։  

Երևանի քաղաքապետարանը 2022 թվականին նախատեսում է գնել 200 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 100 հատ մեծ 12 մետրանոց ավտոբուս ու 100 հատ 8,5 մետրանոց:  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գործարկվեց տարբեր երթուղիներում։