Լրահոս
Միջազգային
18:54
19.07.22
82

Էրդողանը կմեկնի Լատինական Ամերիկայի երկրներ

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 25-ին քառօրյա այց է կատարելու Լատինական Ամերիկա։ Նա լինելու է Մեքսիկայում, Վենեսուելայում և Արգենտինայում, փոխանցում է Ermenihaber-ը։

Քննարկվելու են այդ երկրների հետ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված քայլերը։

Էրդողանն իր վերջին այցը Մեքսիկա կատարել է 7 տարի առաջ։ Նա այս անգամ նախ առանձին, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպում է ունենալու Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ։ Թուրքիայի և Մեքսիկայի միջև առևտրաշրջանառությունը 2019 թվականին կազմել է 1․3 մլրդ դոլար։ Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։

Վենեսուելայում Էրդողանը հանդիպելու է նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 852 մլն դոլար։

Էրդողանի վերջին կանգառը լինելու է Արգենտինան, որտեղ նա վերջին անգամ եղել էր 2018 թվականին՝ մասնակցելու Մեծ քսանյակի (G20) երկրների առաջնորդների գագաթնաժողովին։ Թուրքիայի նախագահը հանդիպելու է նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ։ Երկկողմ առևտրաշրջանառությունն այժմ գերազանցում է 500 մլն դոլարը։