Լրահոս
Միջազգային
18:00
09.08.22
106

Էրդողանը չի նահանջում Սիրիայից

Թուրքիայի նախագահը պնդել է, որ Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու և 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի ծրագիրը մնում է օրակարգում: 

Էրդողանի խոսքով՝ այդպես իրենք պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: 

«Հուսով եմ՝ մոտ ապագայում մենք կմաքրենք Սիրիայի վերջին գավառը ահաբեկիչների որջերից»,- ասել է Թուրքիայի նախագահը: