Լրահոս
Տարածաշրջան
17:30
23.12.22
72

Էրդողանն ուզում է շուտ անցկացնել Թուրքիայի նախագահական ընտրությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ցանկանում է նախագահական ընտրություններն անցկացնել հաջորդ տարվա մայիսին: Տեղեկությունը հայտնել է թուրքական «Սաբահ» թերթը: 

Իշխող կուսակցությունը պատճառաբանել է, թե ընտրությունների օրվա փոփոխությունը կապված է քննությունների ու ամառային արձակուրդների հետ։ Սակայն ընդդիմությունը հայտարարել է, որ չի աջակցելու այդ որոշմանը: