Լրահոս
Տարածաշրջան
10:45
10.08.22
183

Էրդողանն ու Ալիևը հանդիպել են․ քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի համար Քոնիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Aysor.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականը։

Ըստ թուրքական TRT լրատվամիջոցի՝ Էրդողանն ու Ալիևն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերություններն, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։