Լրահոս
Քաղաքական
21:55
09.08.22
136

Էրդողանի սպառնալիքներին Երևանը չի պատասխանում. Թուրքիան միջանցք է պահանջում Հայաստանից

Պաշտոնական Երևանը ոչ մի կերպ չի արձագանքում Թուրքիայից երկու օր անընդմեջ հնչող սպառնալիքներին: Այդ երկրի նախագահը և արտգործնախարարը Հայաստանից պահանջում են կատարել ինչ-որ պայմանավորվածություններ, հակառակ դեպքում՝ սպառնում՝ վերսկսել հակամարտությունը:

Այդ հայտարարությունները վերլուծաբանները դիվանագիտական լեզվից թարգմանում են որպես ուղիղ սպառնալիքներ և տարակուսանք հայտնում Երևանի լռության կապակցությամբ: