Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:20
03.06.23
136

Էրդողանի երդումն ու երիտթուրքերի վերադարձը. սև ավտոշարասյուն՝ Անկարայում

Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի առաջին ղեկավարը, որը մասնակցել է 100-ամյա Թուրքիայի հանրապետության նախագահի երդման արարողությանը: Մինչև այդ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր 15 տարի առաջ եղել Թուրքիայում՝ «ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում»: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այսօր նախատեսված է Փաշինյան-Էրդողան առանձնազրույց, որի ընթացքում քննարկվելու է Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորումը: