Լրահոս
Տարածաշրջան
17:15
03.06.23
97

Էրդողանի երդմնակալությանն ընդառաջ․ Անկարան հեղեղվել է հորդառատ անձրևներով (տեսանյութ)

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պաշտոնական երդմնակալությունից մոտ 1,5 ժամ առաջ Անկարան հորդառատ անձրևներ են։

Այսօր Թուրքիայի նախագահական համալիրում տեղի է ունենալու Թուրքիայի ղեկավարի երդմնակալության արարողությունը։

Սպասվում է, որ Էրդողանը նախ կլինի խորհրդարանում, ապա կգա նախագահական նստավայր՝ երդմնակալության արարողությանը:Դրանից հետո Թուրքիայի ղեկավարը հրավիրված օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի հետ միասին կմասնակցի ընթրիքի։ Ուշ երեկոյան Էրդողանը կհրապարակի խորհրդարանի նոր կազմը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը, փոխանցում է Mediahub-ը:

Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում: