Լրահոս
Հասարակական
22:00
11.09.24
373

Էքսկավատորը կողաշրջվել է և հայտնվել փոսում․ վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաշեն գյուղում գտնվող «Անուրջներ» կոչվող հանգստյան վայրի հարակից տարածքում հողային քանդման աշխատանքներ կատարելիս էքսկավատորը կողաշրջվել է և կա տուժած, հայտնում է Shamshyan․com-ը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է՝ ըստ նախնական տեղեկությունների հողային և քանդման աշխատանքներ կատարելու ժամանակ «Hyundai» մակնիշի էքսկավատորը կողաշրջվել է և հայտնվել փոսում։