Լրահոս
Քաղաքական
13:34
08.06.23
143

Էպիլեպսիայով տառապող տղայի դեմքին գազ է փչել. ՔՊ-ական սկանդալ՝ Արագածոտնում

ՔՊ-ական պաշտոնյայի մասնակցությամբ սկադալ է պայթել Արագածոտնում: Չորեքշաբթի երեկոյան Արագածավան գյուղի բազմաթիվ բնակիչներ փակել են գյուղի ճանապարհը՝ պնդելով, որ իրենց համբերության բաժակը լցվել է:

Ֆոտոլրագրող Շամշյանի տեղեկություններով՝ Թալինի ջրօգտագործողների ընկերությունների վերահսկողության պետ, ՔՊ-ական  Սուրեն Թորոսյանի և գյուղի բնակիչ 18-ամյա Արմեն Սահակյանի միջև մոտ 20 օր առաջ կոնֆլիկտ է եղել:  Երիտասարդը նրան ասել է՝ դե ջուր տուր, գնանք, ջրենք, ու մի թեթև հրել է: Թորոսյանը քեն է պահել և օրեր անց գազ է փչել էպիլեպսիայով տառապող տղայի դեմքին ու մահակով մի քանի անգամ հարվածել գլխին: