Լրահոս
Քաղաքական
13:14
20.10.25
155

Ենթադրաբար, ԱԱԾ սպա Գևորիկը հանձնարարությունը լավ չի կատարել․ «Մեր ձևով» շարժման խոսնակ

Img default alt hy

«Ենթադրաբար, ԱԱԾ սպա Գևորիկը հանձնարարությունը լավ չի կատարել ու չի խոսում Տաշիրի բարբառով»,- այսպես է անդրադարձել երեկ տարածված ձայնագրություններին «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:

Երեկ իշխանամերձ կայքերը կասկածելի ձայնագրություններ էին տարածել, որոնցում ասվում էր, թե իբր «Մեր ձևով» շարժումը գումարի դիմաց մարդկանց է բերել հանրահավքին մասնակցելու: