Լրահոս
Միջազգային
19:23
28.02.22
207

ԵՄ-ն խոշոր տրամաչափի զենք պետք է տրամադրի Ուկրաինային․ Բորել

Img default alt hy

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների խնդիրն է Ուկրաինային խոշոր տրամաչափի զենքով ապահովելը։

«Մենք պետք է Ուկրաինային զինամթերք տրամադրենք, խոշոր տրամաչափի զենքեր, հակատանկային միջոցներ, վառելիք՝ տանկերի և ինքնաթիռների համար, այդ ամենը պետք է համակարգել»,- ասել է Բորելը լրագրողների հետ զրույցում՝ ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների արտահերթ հանդիպումից առաջ։

Նա նշել է նաև, որ ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների արտահերթ նիստին քննարկվելու է ռազմական իրավիճակն Ուկրաինայում, ուկրաինական բանակին հատկացված կես միլիարդ եվրոն արդյունավետ տնօրինելու հարցը։

«Այդ միջոցները կծախսվեն պաշտպանողական զինատեսակներ ձեռք բերելու համար՝ հարձակումը հետ մղելու նպատակով»,- ասել է նա։

Բորելը համաձայնել է, որ Ուկրաինայի բանակին զինելը նոր ու մեծ կորուստների կհանգեցնի ռազմական գործողությունների ընթացքում, բայց ավելացրել է, որ «ԵՄ-ն դա պետք է անի»։