Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:45
24.01.23
91

ԵՄ դիտորդների տեղակայումը սահմանին կարող է խափանել Երևան-Բաքու կարգավորման գործընթացը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծումը: Այս մասին գրված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

Բաքուն ակնարկում է, որ Եվրամիության դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին կարող է խափանել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ նախնական ակնկալիքները, որ Եվրամիության առաքելությունը կնպաստի կարգավորման օրակարգի առաջմղմանը, խարխլվել են: