Լրահոս
Հայաստան
14:06
11.03.22
200

ԵՄ դեսպանը ցանկություն է հայտնել շարունակելու ՄԻՊ գրասենյակի հետ գերազանց համագործակցությունը

Img default alt hy

Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի առաջին հանդիպումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։ 

Հանդիպումը ծանոթության բնույթի այց էր՝ շնորհավորելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին նոր պաշտոնը ստանձնելու առթիվ և հաստատելու ԵՄ աջակցությունը ՀՀ ՄԻՊ կառույցին։

ԵՄ դեսպանը ցանկություն է հայտնել շարունակելու ՄԻՊ գրասենյակի հետ գերազանց համագործակցությունն ու գործընկերությունը։

Երկուստեք մտքեր են փոխանակվել մարդու իրավունքների ոլորտում զարգացումների վերաբերյալ։

ԵՄ դեսպանն ընդգծել է իրավունքի գերակայության և ժողովրդավարության գործում ՄԻՊ ինստիտուտի կարևոր դերակատարությունը. ինստիտուտի անաչառությունն ու անկախությունը նպաստում է երկրում ժողովրդավարության որակի բարձրացմանը։