Լրահոս
Հայաստան
14:23
10.08.21
44

Եկեք դադարեցնենք բանակին ուղղված բոլոր մեղադրանքները, դա այն նույն բանակն է, որ հաղթել է առաջին Արցախյան պատերազմը. Գեղամ Նազարյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ելույթում առաջարկեց դադարեցնել բանակին ուղղված բոլոր մեղադրանքները։ «Բանակը երբեք իդեալական չի եղել , բայց բանակը մեր բանակն է»,- ասաց Նազարյանն ու հավելեց, որ բանակը հաղթել է արցախյան առաջին պատերազմում, մինչև 2016թ․ այնպես է արել, որ թշնամին հարձակման մասին չմտածի, իսկ 2016թ․ այնպիսի հակահարված է տվել, որ մեզանից հրադադար են աղերսել։

«Այդ բանակը, մեր տղերքը իրենց հրամանատարների հետ 44 օր պատերազմել են աշխարհի հզորագույն երկրների բանակների և զինված ուժերի դեմ։ Աշխարհի ամենալուրջ հետախուզական ծառայությունների հավաքական թվերով՝ մեր տղերքը թշնամուն 18-20 000 զոհ են պատճառել»,- ընդգծեց պատգամավորն ու ասաց, որ այդ բանակին պետք է հարգանքով վերաբերվել։