Լրահոս
Քաղաքական
18:48
18.04.23
130

«Էդ վիժվածք սատանան ա արել». ադրբեջանավարի սպանության մասին առաջին անգամ խոսում են զոհի հարազատները

Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակցի սպանության գործը Քննչական կոմիտեից ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այն, ենթադրաբար, կմիացվի ադրբեջանցի երկու զինծառայողների սահմանախախտման գործին: Սա, ըստ էության, հաստատում է պնդումը, որ ադրբեջանցիներից մեկն է կասկածվում 56-ամյա տղամարդու սպանության համար: Այն, որ հրեշավոր սպանության հեղինակը թշնամու բանակի զինվորն է, համոզված են: զոհի հարազատները, որոնք այսօր առաջին անգամ խոսել են Հայլուրի թղթակցի հետ: