Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:25
03.06.23
101

«Էական առաջընթաց» է գրանցվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպմանը

«Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով՝ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ ընդհանուր ըմբռնում է ձեռք բերվել»,- հայտնել է Հայաստանի կառավարությունը: Ուրբաթ էին Մոսկվայում հանդիպել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները: Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի սա 12-րդ նիստ էր: