Լրահոս
Միջազգային
17:25
13.08.22
181

Ե՞րբ տեղի կունենա Էրդողանի և Բայդենի հանդիպումը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է՝ սեպտեմբերին հանդիպում ունենան Նյու Յորքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրի։

«Թուրքիայի կողմից F-16-ի գնման շուրջ բանակցությունները վաղուց են ընթանում: Հաջորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր հանդիպման ժամանակ այս հարցը օրակարգում կլինի», – ասվում է թուրքական թերթի հրապարակման մեջ։