Լրահոս
Հասարակական
21:34
21.02.25
187

Ձյան տակից չի կարողանում դուրս գալ երևանյան իշխանությունը. սառցե մայթեր, կաթվածահար երթևեկություն

 

Հայաստանում երկրորդ օրն է՝ ձյան տեղումները չեն դադարում: Հանրապետությունում կան տարածաշրջաններ, որտեղ ձյան շերտի բարձրությունը անցել է 1 մետրից: Հիդրոօդերևութաբանության կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ երեկ ու այսօր ամսական նորմայի չափ ձյուն է եկել։ Երեկվանից կաթվածահար է մայրաքաղաքը: Երևանում այս պահին էլ խցանված են ճանապարհները: Մայթերին ձյան հաստ շերտը դժվարությամբ են հաղթահարում մարդիկ: Շատերը ոտքով են աշխատանքից տուն վերադառնում՝ չնայած տրանսպորտը ուշացումներով, բայց աշխատում է, իսկ տաքսին աստղաբաշխական գին ունի: