Լրահոս
Քաղաքական
19:32
17.09.25
146

Ձեզանով կզբաղվի մտքի ոստիկանությունը. Փաշինյանը սահմանում է իրական Հայաստանում շնչելու կարգը

Փաշինյանի «Իրական Հայաստան» մտասևեռումը դառնում է պետական հայեցակարգ, որով, կարծես, պատերազմ է հայտարարվում մտքի ազատությանը: ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է դրել սկանդալային մի փաստաթուղթ, որն անվանում է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ: Այդ նախագիծն, ըստ էության, սահմանում է Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական նկարագրի նոր ստանդարտներ: Շատ վերլուծաբանների համոզմամբ՝ սա բնորոշ է ավտորիտար ռեժիմներին: