Լրահոս
Քաղաքական
19:10
20.10.25
169

Ձերբակալություն՝ Գյումրիում, սպանություն՝ Փարաքարում. ի՞նչ և ինչո՞ւ է լինում ՔՊ-ին հաղթածների հետ

Քաղաքական հաշվեհարդար՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. ընդդիմությունն այսպես է գնահատում կատարվածը և նկատում, որ Ղուկասյանին «քաղաքական ու հանրային դաշտից դուրս շպրտելու»՝ Փաշինյանի հայտնի հայտարարությունից 20 օր անց են իրավապահները գրոհել Գյումրին: ՔՊ-ականները իրենց քաղաքական հոր ասածի ու Գյումրիում այսօրվա գործողությունների մեջ կապ չեն տեսնում: