Լրահոս
Հայաստան
11:55
01.03.22
167

Դպրոցի սպորտդահլիճում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Մարտի 1-ին, ժամը 07։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի թիվ 47 դպրոցի դահլիճից նկատվում է ծուխ, հայտնում են ԱԻՆ-ից։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 5-րդ փողոցում գտնվող թիվ 47 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։53-ին, մարվել՝ 09:32-ին։ Այրվել է դահլիճի մանրահատակը (մոտ 50 քմ)։