Լրահոս
Հասարակական
11:30
03.06.23
671

Դպրոցականներով ավտոբուսը հայտնվել է Ջրվեժի գերեզմանների տարածքում. կա վիրավոր. կոտրվել են շիրմաքարեր

Img default alt hy

Հունիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում MAN մակնիշի մարդատար ավտոբուսը Երևան-Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջրվեժի գերեզմանների տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի շիրմաքարերի և հայտնվել գերեզմանոցի տարածքում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնել են, որ ավտոբուսում եղել է 28 երեխա, ովքեր սովորում են Գառնու միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում և Աշտարակի ձորից վերադառնում էին Գառնի: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները չեն տուժել, սակայն բժիշկները բուժզննման են ենթարկում: 

Դեպքի վայր ժամանած պարեկները սահմանազատել են տարածքը: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: