Լրահոս
Քաղաքական
13:55
07.10.25
290

Դուք շարունակում եք հավատալ այն ամեն ինչի, ինչի մասին խոսում է Փաշինյա՞նը․ ՀՀ երկրորդ նախագահ

Img default alt hy

Դուք շարունակում եք հավատալ այն ամեն ինչի, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյա՞նը։ Մենք ունենք 1000-ից ավելի գրանցված ստեր նրա կողմից։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով «Ազատություն ռադիոկայանի»-ի այն հարցին, թե ինչու է նախագահը կասկածի տակ դնում այն հանգամանքը, որ Հայաստանն է վերահսկելու իր տարածքով անցնող ճանապարհը։

«Ես մի անգամ օգտագործել եմ մի տերմին։ Ասացի, որ Փաշինյանը ստախոսության բիոսարք է։ Այդ ստորագրած փաստաթղթով տարբերվում է, առանձնացվում է այդ ճանապարհը։ Սա հուշում է հետևյալը, որ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը տարբեր է լինելու մյուս ճանապարհներից, հակառակ դեպքում, ուղղակի, անիմաստ է այն առանձին նշել։ Այդ ճանապարհը երկարատև պայմանագրով փոխանցելու է այն ընկերությանը, որը կիրականացնի այդ ճանապարհի կառավարումը, դրանում չեմ կասկածում, և չեմ կասկածում, որ Հայաստանը որևէ ազդեցություն այդ ընկերության վրա չի ունենալու»,- ընդգծել է Քոչարյանը։