Լրահոս
Քաղաքական
23:30
08.06.23
165

«Դուբինկով մարդ ա ծեծում. գազով փչում աչքերի մեջ». Արագածավանում բունտ է

Արագածավան գյուղում է եղել «Հայլուր»-ի նկարահանող խումբը, հանդիպել 24-ամյա Արմեն Սահակյանին, որին, ըստ Քննչական կոմիտեի հաստատման, երեկ երեկոյան մարմնական վնասվածքներ է հասցրել ՔՊ-ական  Սուրեն Թորոսյանը: Նախ գազաբալոնով գազ է փչել  Արմենի  դեմքին, հետո փայտով հարվածել տղայի մարմնի տարբեր մասերի՝ այդպես վրեժ լուծելով մոտ 6 ամիս առաջ եղած մի վեճի համար: Փայտով ծեծից հետո Արմենի գլխին երկու կար են դրել: 

Արագածավանում կրքերը չեն հանդարտվում: ՔՊ-ականի կալանավորումը տեղացիներին չի բավարարել, ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը թիմակցին իր մոտ՝ Երևան բերի, իրենք ազատվեն այդ, մեջբերեմ, «պատուհասից»: