Լրահոս
Միջազգային
14:42
19.07.22
139

Դոնեցկի հրթիռակոծությունը շարունակվել է

Այսօր՝ ռուս-ուկրաինական պատերազմի 146-րդ օրը, Դոնեցկի իշխանությունը հայտնել է, որ ամբողջ գիշեր շարունակվել է Դոնեցկի ուղղությամբ հրթիռակոծությունը:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ ռուսական բանակն այլևս չի կարողանում գրավված տարածքում դիրք պահել։ «Ուկրաինայի դրոշը լինելու է մեր բոլոր քաղաքներում ու գյուղերում։

Միակ հարցը ժամանակն է»,- հայտարարել է Զելենսկին: