Լրահոս
Իրավական
23:15
02.06.23
132

Դիլիջանցի պատանուն ծեծած բարձրաստիճան ոստիկանը ձերբակալվել է

 

Երկու ամիս առաջ տեղի ունեցած ծեծի գործով այսօր դատախազությունը քրեական վարույթ է սկսել՝ վերացնելով նախկինում կայացրած որոշումը: Դիլիջանի քրեականի պետը անչափահաս տղային բռունցքներով առնվազն 15 հարված էր հասցրել ու միայն զղջալու հիմքով մինչև այսօր մնացել ազատության մեջ: Փաստաբանի պնդմամբ՝ ոստիկանին արդեն ձերբակալել են: Դատախազությունը որոշել է վերացնել գործը փակելու իր իսկ որոշումը՝ մամուլում ծեծի տեսանյութի տարածվելուց ու հանրային մեծ արձագանք ստանալուց հետո: