Լրահոս
Հասարակական
20:00
02.06.23
151

Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած

Img default alt hy

Հունիսի 2-ին՝ ժամը 14:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը (մոտ 5 մ) և բախվել ծառին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Возможно, это изображение автомобиль

Возможно, это изображение автомобиль