Լրահոս
Տնտեսական
16:26
19.07.22
131

Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները

Img default alt hy

Հուլիսի 18-ին տեղի է ունեցել Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալմաս Այդարովի հետ։ Այդ մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացած հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակն ու տնտեսական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։

Ընդգծվել է երկու երկրների փոխվարչապետների համանախագահության ներքո գործող տնտեսական համագործակցության հարցերով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հետևողական գործունեության կարևորությունը։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել նպաստել գործարար շրջանակների, այդ թվում՝ տրանսպորտային լոգիստիկ և զբոսաշրջության ոլորտի, ՏՏ համայնքի և համագործակցության այլ հեռանկարային բնագավառների ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացմանը»,- նշված է գրառման մեջ։