Լրահոս
Սպորտ
11:16
21.01.23
108

Դեպայի հեռանալուց հետո Բարսելոնան պետք է հարձակվողի ձեռք բերի․ Չավի

Img default alt hy

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հարձակվող Մեմֆիս Դեպայի՝ «Ատլետիկո» տեղափոխությունից հետո հայտարարել է, որ կատալոնացիները պետք է ուժեղացնեն հարձակման գիծը․

«Ես չգիտեմ՝ արդյոք մեր թիմի կազմում տրանսֆերներ կլինե՞ն, թե՞ ոչ, բայց Դեպայի հեռանալուց հետո մեզ հարձակվող է անհրաժեշտ։

Տեսնենք՝ արդյոք դա հնարավոր կլինի՞, ամեն դեպքում ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- Չավիի խոսքերն է փոխանցում Goal-ը։