Լրահոս
Հասարակական
19:28
26.01.23
124

«Դբա լավը» ցուցանակը տարել են ողբերգության վայրից. զոհերի հարազատները՝ Ազատ գյուղում

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից մահացած զինվորների հարազատներն այսօր ողբերգության վայրում ծաղիկներ են խոնարհել ու մոմեր վառել 15 զոհերի հոգու խաղաղության համար: Նրանք նաև փորձել են ողբերգության նոր հանգամանքներ պարզել ու գործի արդար քննություն պահանջել իշխանությունից: