Լրահոս
Քաղաքական
16:41
22.10.21
55

Դավիթ Սեդրակյանը հրաժարվել է մանդատից. Առուշ Առուշանյանը կդառնա պատգամավո՞ր. pastinfo.am

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը՝ «Թոխմախի Մհերի»՝ Մհեր Սեդրակյանի որդին, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը «Փաստինֆո»- հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։

Ինչ վերաբերում է մանդատից հրաժարվելու դրդապատճառներին, պատգամավորը նշեց՝«Զուտ անձնական պատճառներով»։

Ի դեպ, ըստ դաշինքի նախընտրական ցուցակի հերթականության, Սեդրակյանին հաջորդում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Հարցին՝ արդյո՞ք կա որոշում՝ Առուշ Առուշանյանը կվերցնի մանդատը, թե կպաշտոնավարի որպես համայնքապետ՝ Խամոյանը զերծ մնաց մեկնաբանելուց։